ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թունավորում Դաշտադեմում

25.10.2017 10:27 Թունավորում
Թունավորում Դաշտադեմում

Հոկտեմբերի 24-ին, ժամը 4.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ «անհայտ էթիոլոգիայի թունավորում շմոլ գազից` հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1966 թ. ծնված Տիգրան Ս.-ն, 2015 թ. ծնված Լալա Ս.-ն, 1990 թ. ծնված Սերոբ Ս.-ն, 1993 թ. ծնված Սևակ Ս.-ն, 1994 թ. ծնված Սոնա Ս.-ն, 1969 թ. ծնված Լալա Հ.-ն և 1990 թ. ծնված Մարինե Կ.-ն:
Պարզվել է, որ ժամը 4.00-ի սահմաններում Դաշտադեմ գյուղի իրենց տանը խոհանոցի գազի խողովակից արտահոսք է տեղի ունեցել, որի հետևանքով նշված անձինք թունավորվել են:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: