ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները» թեմայով դասը վարում են ոստիկանները

«Ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները» թեմայով դասը վարում են ոստիկանները

ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ԱԳ և ԸԲԿԽ ծառայողներն ու Վայոց ձորի մարզի պարեկները Գլաձոր բնակավայրի միջնակարգ դպրոցում կազմակերպված «Ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները» թեմայով բաց դասին աշակերտներին ներկայացրել են ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները: Ընդգծելով դրանք պահպանելու անհրաժեշտությունը՝ նրանք դպրոցականներին պարզաբանել են, թե ինչպիսի ծանր հետևանքներ կարող են լինել, երբ վարորդների և հետիոտներիի կողմից չեն պահպանվում ճանապարհային երթևեկության կանոնները: Այնուհետև դպրոցականներին իրենց ծառայուղական գործառույթներին են ծանոթացրել պարեկները:

Ոստիկանները նաև պատասխանել են դպրոցականներին հետաքրքրող հարցերին: