«Երկաթուղային տրանսպորտն ու անվտանգության կանոնները» թեմայով կանխարգելիչ դասընթացներ Գեղարքունիքի մարզի դպրոցներում
Հունվարի 12-ին ոստիկանության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ համագործակցության շրջանակներում՝ ոստիկանության Սևանի բաժնի կողմից սպասարկվող տարածքի հանրակրթական այն դպրոցներում, որոնք տեղակայված են երկաթուղային ենթակառուցվածքներին մոտ, անցկացվեցին ուսուցողական կանխարգելիչ դասընթացներ։ Միջոցառմանը մասնակցում էին ոստիկանության Սևանի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողներն ու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ անվտանգության աշխատակիցներ։
Աշակերտներին ներկայացվեցին երկաթուղային տրանսպորտից օգտվելու կարգը և երկաթուղային տրանսպորտի տարածքում անվտանգության կանոնները։ Խոսվեց երկաթուղային ենթակառուցվածքի օբյեկտներում իրավախախտումների դեպքում հնարավոր աղետալի հետևանքների և նման դեպքերում օրենքի առջև պատասխանատվության մասին։
Նմանօրինակ միջոցառումները շարունակական բնույթ են կրելու։