ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Ոստիկանության պայքարը Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ» դասընթաց Երևանում

Մայիսի 12-ից 13-ը Երևանում անցկացվում է «Ոստիկանության պայքարը Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ» դասընթացը: Այն նախատեսված է ոլորտը սպասարկող ոստիկանության ծառայողների համար։
Դասընթացի հիմնական նպատակն է ոստիկանների պարտականությունների կատարման ժամանակ արդյունավետ կիրառել կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության միջազգային և եվրոպական չափանիշները, տրամադրել համապարփակ արձագանք և պաշտպանություն՝ բռնության զոհերին և այլն:
Ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումների ծառայողներին երկօրյա դասընթացները կներկայացնեն «Կանանց աջակցման կենտրոնի» տնօրեն Մարո Մաթոսյանն ու փաստաբան Արմեն Գրիգորյանը։