ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դավթաշենի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

06.09.2019 18:06 Գողություն

Սեպտեմբերի 5-ին, ժամը 18։50-ին, ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղից բերման են ենթարկել 55-ամյա մի տղամարդու։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ այս տարվա ապրիլ ամսին Դավթաշենի վարչական շրջանում գողություններ է կատարել։
Այս պահին հայտնի տվյալներով՝ տարբեր օրերի տղամարդը գողացել է «ԲՄՎ» ավտոմեքենայի կողային հայելիներ, շինարարական գործիքներ, հագուստի, մթերային և բանջարեղենի երեքական խանութից տարբեր ապրանքներ։
Ձեռնարկվում են միջոցառումներ տղամարդու արարքներից տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Նախապատրաստվում են նյութեր։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: