ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դավիթաշենի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

Ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Արարատյան փողոցի 66-ամյա մի բնակիչ թմրանութ է պահում և օգտագործում: Փետրվարի 12-ին քրեական հետախույզները Երևանի Նաիրի Զարյան փողոցից կասկածյալին բերման ենթարկեցին ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք: Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվեց շագանակագույն զանգվածով փաթեթ: Ըստ նրա՝ հայտնաբերվածը «շոկո» տեսակի թմրամիջոց է, ձեռք է բերել իր օգտագործման համար:
Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: