Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Դավիթաշենում
Ոստիկանության ԱՎՎ և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ hունիսի 10-ին Դավիթաշենի 4-րդ թաղամասից բերման է ենթարկվել 56-ամյա Կարեն Հ.-ն, որը 2020 թ. մարտի 19-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
