Դատաբժշկի ուղեգիր է տրվել
02.12.2013 12:58
Մարմնական վնասվածք
Նոյեմբերի 30-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հարձակվել են Կարենիս գյուղից մի բնակչի տան վրա:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, 1959 թ. ծնված Յուրիկ Ս.-ին հայրական տանը, վիճաբանության ժամանակ, ծեծի է ենթարկել հորաքրոջ որդին` 1956 թ. ծնված Սարգիս Մ.-ն` ծնոտի մասում պատճառելով մարմնական վնասվածք:
Յուրիկ Ս.-ից ընդունվել է հաղորդում և տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: