1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դատապարտյալ եղբորն էր այցելել

Հուլիսի 23-ին, ժամը 13.15-ին, ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ից  ոստիկանության Արթիկի բաժնում   գրություն է ստացվել, որ հուլիսի 16-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Արթիկ» ՔԿՀ աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, խուզարկության սենյակում եղբորը` «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ, 1988 թ. ծնված Արթուր Ն.-ին տեսակցության եկած, 1980 թ. ծնված Բաբկեն Ն.-ի անձնական զննությամբ` ներքնաշորի փողքի ծալքերից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 3 փաթեթ, որոնց մեջ եղել են գործարանային փակ վիճակում տարբեր դեղահաբեր և 3 մլ տարողության ներարկիչ: Երկրորդ փաթեթից հայտնաբերվել է «B-8» գրառմամբ  4  դեղահաբ  և մածուցիկ, մուգ շագանակագույն, 1.9 գ կշռով կպչուն զանգված, իսկ երրորդից` 2 առանձին փաթեթներ, որոնցից մեկի մեջ եղել է 1.8 գ կշռով չորացված, մանրացված կանաչ զանգված, իսկ մյուսում` 1.9 գ կշռով, թաց, կանաչ բուսական զանգված: Ոտքի սրունքի հետնամասից էլ հայտնաբերվել է 1 լ տարողությամբ պլաստմասե տարա` լցված թափանցիկ, յորահատուկ սուր հոտով հեղուկ զանգվածով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: