ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Դատապարտյալը համակարգչով խարդախություններ է կատարել և խոշոր չափերի հասնող գումարներ հափշտակել. տուժողները կարող են դիմել ոստիկանություն

20.02.2014 12:53 Խարդախություն
Դատապարտյալը համակարգչով խարդախություններ է կատարել և խոշոր չափերի հասնող գումարներ հափշտակել. տուժողները կարող են դիմել ոստիկանություն

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկության դատապարտյալ Աշոտ Իսախանյանը համակարգչային եղանակով պատրաստել է իր տվյալներով լրացված, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային միավորման հրամանատար, գեներալ-մայորի և ՙՙՍյունիքի աշխարհազորի՚՚ հրամանատար, գնդապետի անվամբ կեղծ փաստաթղթեր և 2013 թ. ընթացքում` ՀՀ Զինված ուժերին և զոհված ազատամարտիկ Ռոբերտ Ղուկասյանի գերեզմանաքարը պատրաստելու համար ֆինանսական օգնություն ցուցաբերելու պատրվակով քաղաքացիներից և կազմակերպություններից խաբեությամբ հափշտակել է խոշոր չափերի հասնող գումարներ, դրանք կենտրոնացրել կնոջ՝ Բելա Բալասանյանի բանկային հաշվի վրա, վերջինիս միջոցով կանխիկացրել և տնօրինել:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ և ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունքում կատարվում է նախաքննություն:
Ովքեր տուժել են Աշոտ Իսախանյանի հանցավոր գործողություններից կարող են դիմել ոստիկանության Գորիսի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 0284-2-27-07, 0284-2-27-73, 010-59-07-04, ինչպես և 1-02 հեռախոսահամարներով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: