1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Փորձել էր դատապարտյալների հիվանդանոցի տարածք թմրամիջոց նետել

Մարտի 14-ին, ժամը 17.12-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց Կենտրոնական բաժին, որ Երևանի ոսկերչական գործարանի շենք է մտել անհայտ անձ:
Բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնեց Արշակունյաց պողոտա՝ դեպքի վայր, որտեղ էլ արագ պարզվեց, որ շինություն մուտք գործելու նպատակը գողությունը չէր: Դեպքի վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերեցին ծխախոտի տուփ, որի մեջ կոկաինի, հերոինի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներով փաթեթներ էին: Գործարանի անվտանգության աշխատակիցներն արդեն բռնել էին շենք մտած անձին: Պարզվեց, որ Նոր Արեշի բնակիչ է, 47 տարեկան: Տղամարդը մտել էր գործարան, որպեսզի այնտեղից թմրամիջոցներով տուփը նետեր մոտակա շենքի տարածք: Իսկ մոտակա շենքը դատապարտյալների հիվանդանոցն է:
47-ամյա տղամարդը, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել են փորձաքննություններ: Տղամարդը ձերբակալվել է, դեպքի հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: