Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է դատարան
 
                                            Ոստիկանության ՔՈԳՎ և Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 6-ին Արցախի փողոցից Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Հարութ Ա.-ն, որը մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի (Գողության փորձին հանցակցելը) մեղադրանքով:
 Նա ներկայացվել է դատարան:
 Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					