Հետախուզվողը վերադարձավ Հայաստան և տեղափոխվեց դատարան
20.02.2019 12:33
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 19-ին, ժամը 02.20-ին, «Վնուկովո-Զվարթնոց» չվերթով Հայաստան է վերադարձել և ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների կողմից Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է տեղափոխվել 32-ամյա Էյներ Խ.-ն, որը 2018թ-ի ապրիլի 17-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 113 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: