ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվեց Աքորիում և ներկայացվեց դատարան

Հայտնաբերվեց Աքորիում և ներկայացվեց դատարան

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 19-ին, ժամը 11.50-ին, Աքորի գյուղում հայտնաբերվել և Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 2001 թ. ծնված Ռուբիկ Օ.-ն: Նա օգոստոսի 11-ից Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի (Ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը) 1-ին մասի մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Առանց խափանման միջոցի:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: