Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացվեց դատարան
26.02.2022 11:48
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 25-ին Երևան քաղաքի Ռոստոմյան փողոցում հայտնաբերվել և Նաիրիի բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Արտակ Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արտակ Մ.-ն ներկայացվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: