Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է դատարան
26.11.2021 11:08
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 25-ին Զովունի գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 40-ամյա Արտակ Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Նա ներկայացվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: