ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է դատարան

Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է դատարան

Ոստիկանության Տաշիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 26-ին Տաշիր քաղաքի Դպրոցականների փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 54-ամյա Արարատ Մ.-ն, որը հունվարի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի (Զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի պահպանության պարտականությունը ոչ պատշաճ կատարելը կամ չկատարելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արարատ Մ.-ն ներկայացվել է դատարան:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: