Դատարանի կողմից սահմանված պատիժը կրելուց խուսափելու համար
22.11.2014 12:08
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 21-ին, ժամը 14.00-ին, իր բնակարանից բերման է ենթարկվել 1939 թ. ծնված Պավլուշ Ս.-ն, որը նոյեմբերի 21-ից ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով հետախուզվում էր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից սահմանված պատիժը կրելուց խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: