Դատաքննությունից խուսափողը հայտնաբերվեց Դսեղ գյուղում
25.03.2023 11:11
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները մարտի 24-ին Դսեղ գյուղում հայտնաբերել և դատարան են ներկայացրել 37-ամյա Մխիթար Զ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի (Պաշտոնեական անփութությունը) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: