Դատաքննությունից խուսափողը հայտնաբերվեց
29.09.2022 12:54
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 28-ին, ժամը 11.45-ին, Վաղարշապատ քաղաքի Հայոց բանակի փողոցում հայտնաբերվել և դատարան է ներկայացվել 1997 թ. ծնված Նարեկ Պ.-ն, որը սեպտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ (Ծեծը) և 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) հոդվածների մեղադրանքով՝ դատաքննությունից խուսափելու համար: Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: