Դատաքննությունից խուսափողը հայտնաբերվեց
05.03.2018 12:23
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 3-ին, ժամը 21.00-ին, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1951 թ. ծնված Ռուբիկ Է.-ն, որը մարտի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 213 հոդվածի (վաշխառությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով` դատաքննությունից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: