Դատաքննությունից խուսափողը հայտնաբերվեց Արտաշատում
Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 6-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցից բերման է ենթարկվել 48-ամյա Վրեժ Հ.-ն, որը հունիսի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 38-34-312-րդ (Կաշառք տալու փորձին հանցակցելը) հոդվածների մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Առանց խափանման միջոցի:
Վրեժ Հ.-ն ներկայացվել է դատարան:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
