Հետախուզվում էր դատաքննությունից խուսափելու համար
29.11.2022 13:54
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Տավուշի և Նոյեմբերյանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 28-ին Նոյեմբերյան քաղաքում հայտնաբերվել և Տավուշի բաժին է տեղափոխվել 32-ամյա Վահե Մ.-ն, որը հուլիսի 11-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Առանց խափանման միջոցի:
Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: