Հետախուզվում էր դատաքննությունից խուսափելու համար
18.04.2023 11:35
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 17-ին Տաշիր քաղաքի նախկին պանրի գործարանի մոտակայքում հայտնաբերվել և բաժին է տարվել 51-ամյա Սերգեյ Ֆ.-ն: Նա հետախուզվում էր գողության և գողությանը հանցակցելու մեղադրանքով դատաքննությունից թաքնվելու համար:
Սերգեյ Ֆ.-ն տեղափոխվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: