«ԲՄՎ»-ն ընկել է գետը
Դեկտեմբերի 28-ին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.55-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Իջևանի Վասիլյան-Արցախյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կամրջի մոտից ընկել գետը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՀՀ ՔԿ Տավուշի մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
