Դանակը գրպանում՝ փողոցում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողներն օրերս Կողբացու և Արամի փողոցների խաչմերուկից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1978 թ. ծնված Սևադա Ա.-ին:
Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է 15 սմ ընդհանուր և 6 սմ շեղբի երկարությամբ դանակ:
Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: