ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դեբեդ գետի հոսանքի մեջ ընկած անչափահասի դիակը հայտնաբերեցին

Հունիսի 22-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դեբեդ գետում լողալու ժամանակ երկու անչափահաս տղաներ` 2000 թ. ծնված Արեգ Շահբազյանը և նույն թվականին ծնված Լևոն Գասպարյանը, ընկել են գետի հոսանքի մեջ:
Արեգ Շահբազյանին օգնել են դուրս գալ գետից, իսկ Լևոն Գասպարյանին հայտնաբերելու ուղղությամբ կատարվել են որոնողական աշխատանքներ:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների, Նոյեմբերյանի քննչական բաժնի և ԱԻՆ Գեղարքունիքի մարզային վարչության ջրասույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ հունիսի 22-ին, ժամը 19.33-ին, Հաղթանակ գյուղի վարչական տարածքում, Դեբեդ գետից, հայտնաբերել են Լ. Գասպարյանի դիակը:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: