Երևանում հայտնաբերված կնոջը ՌԴ-ում հետախուզում էին փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով
12.06.2015 18:57
Հետախուզվողի հայտնաբերում
Հունիսի 11-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Սիսակյան փողոցի թիվ 10 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1980 թ. ծնված Ադելինա Մ.-ին, որը հունիսի 6-ից ՌԴ Մոսկվայի մարզի Լյուբերցի միջշրջանային ոստիկանության կողմից հետախուզվում էր փաստաթղթերի կեղծելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: