ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բախվել են «ՊԱԶ»-ը և «Ֆոլքսվագեն»-ը, վերջինս էլ, կորցնելով կառավարումը, բախվել «ԶԻԼ»-ի, այնուհետև՝ պատի

07.05.2015 14:23 ՃՏ պատահարներ

Մայիսի 6-ին, ժամը 12.00-ին, Երևանի Աճառյան փողոցի թիվ 42 շենքի դիմաց իրար են բախվել «ՊԱԶ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինս կորցրել է կառավարումը և բախվել «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև՝ ճամփեզրի պատին:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: