1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դեկտեմբերի 13-ին Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլուն

2011 թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլուն:
Հանդիպման սկզբում ոստիկանության պետը նշեց, որ հայ-վրացական հարաբերությունները ժամանակի փորձություն անցած, դարավոր եղբայրական հարաբերություններ են, և համագործակցությունն ու գործընկերությունը մեր երկրների միջև առաջիկայում պետք է ավելի խորանան ու ընդլայնվեն:
Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, ձեռքբերումներն ու անելիքները, նոր մոտեցումները, որոնց կենսագործումով միայն կառույցի գործունեությունը կբավարարի ժամանակի պահանջները:
Անդրադառնալով Վրաստանի ոստիկանության բարեփոխումներին` ոստիկանության պետը նշեց, որ այդ գործընթացը բավական հետաքրքիր, ընդունելի և ուսանելի է:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Թենգիզ Շարմանաշվիլին նշեց, որ իր գործունեության ընթացքում երկու անգամ է ականատես եղել ոստիկանական կառույցի բարեփոխումների, նախ` Վրաստանում, հիմա էլ` Հայաստանում:
Դեսպանը գոհունակություն հայտնեց ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների կապակցությամբ` ընդգծելով, որ հարևան Վրաստանը շահագրգռված է հայ ոստիկանների արդյունավետ աշխատանքով: Անդրադառնալով ոստիկանական ոլորտում հայ-վրացական համագործակցությանը` Թենգիզ Շարմանաշվիլին նկատեց, որ այն բարձր մակարդակի է, ինչը վկայում են կոնկրետ հանցագործությունների բացահայտումները: Ցանկալի է, նշեց դեսպանը, որ հայ և վրացի ոստիկաններն առաջիկայում առավել ակտիվացնեն փոխայցելություններն ու փորձի փոխանակումը, ինչը թույլ կտա ավելի բարձր արդյունքներ արձանագրել հանցավորության դեմ համատեղ պայքարում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: