ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Այսօրվանից Երևանում կգործարկվեն երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման նոր տեղադրված արագաչափ սարքեր

Այսօրվանից Երևանում կգործարկվեն երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման նոր տեղադրված արագաչափ սարքեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես 2014 թվականի դեկտեմբերի 15-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերը.
 
1.Ք. Երևան, Իսակովի պողոտա՝ թիվ 80 դպրոցի հարևանությամբ՝ երկու արագաչափ երկու ուղղություններով՝ որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
2.Ք. Երևան, Փիրումյանների փողոց՝ մեկ արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
 
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: