1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին

2011 թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին:
Հանդիպման սկզբում Վլադիմիր Գասպարյանն ու Ջոն Հեֆերնը շնորհավորեցին միմյանց` պաշտոնավարման սկզբի առթիվ:
Ոստիկանության պետը ներկայացրեց համակարգում ընթացող բարեփոխումները` միևնույն ժամանակ ընդգծելով, որ դրանց հաջողությունը պայմանավորված է ոստիկանի՛ վերափոխմամբ. նախ մա՛րդը պիտի բարեփոխվի:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ամերիկյան ոստիկանության համակարգը լուրջ մոդել է, անհրաժեշտ տեղայնացման դեպքում՝ շատ բաներով նաև մեզ համար կիրառելի, իսկ ինչ վերաբերում է ամերիկյան կողմի տեխնիկական աջակցությանը, ապա դա պարտավորեցնում է աշխատանքի ձևերն ու մեթոդները համապատասխանեցնել տեխնիկական հագեցման գործընթացին:
Հանդիպումից հետո դեսպանը ԱՄՆ կառավարության կողմից նվիրատվության կարգով 150.000 դոլար արժողությամբ գրասենյակային և համակարգչային նոր սարքավորումներ հանձնեց ՀՀ ոստիկանությանը:
Սարքավորումներն օգտագործվելու են ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կիբերհանցավորության և թմրամիջոցների դեմ պայքարի ստորաբաժանումների կողմից:
ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ֆինանսավորմամբ տրամադրված սարքավորումները ներառում են գրասենյակային և դյուրակիր համակարգիչներ, տպիչներ, պատճենահան սարքեր, պրոյեկտորներ և այլն:
Սարքավորումների տրամադրմամբ ակնկալվում է հզորացնել հանցավորության դեմ պայքարող երկու բաժինների օպերատիվ և վարչական կարողություններն ու արդիականացնել ՀՀ ոստիկանության տեխնիկական հնարավորությունները:
ԱՄՆ կառավարության աջակցությունն՝ ուղղված Հայաստանի իրավապահ ու քրեադատավարական ոլորտին, տարեկան կազմում է մոտ 3 միլիոն դոլար:
Նվիրաբերությունը կատարվում է  ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող առավել ընդգրկուն օժանդակության ծրագրի շրջանակում, որի նպատակն է աջակցել Հայաստանի իրավապահ կառույցների կարողությունների մեծացմանը  հանցավորության դեմ պայքարում ու դատաիրավական գործընթացների ապահովման բնագավառում: Նախկինում ՀՀ ոստիկանությանը ցուցաբերված օժանդակությունն ուղղվել է մարդկանց թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի դեմ պայքարի ստորաբաժանումներին, ինչպես և ՀՀ ոստիկանության ակադեմիային և ուսումնական կենտրոնին: