Դեկտեմբերի 23-ին Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային
2011 թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային:
Ոստիկանության պետը բարձր գնահատեց կայացած հայ-ուկրաինական համագործակցությունը իրավապահ ոլորտում, մասնավորապես` հետախուզվողների հայտնաբերմանն ուղղված աշխատանքներում, միևնույն ժամանակ նշելով, որ գործընկերությունը պետք է առավել ընդլայնվի` ընդգրկելով նոր բնագավառներ:
Իվան Կուխտան շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` գոհունակություն հայտնեց հայ և ուկրաինացի իրավապահների արդյունավետ փոխգործակցության կապակցությամբ:
Դեսպանը նշեց նաև, որ ակնկալում են հայ գործընկերների աջակցությունը մի շարք ուղղություններով, մասնավորապես` Ուկրաինայում անցկացվելիք Եվրոպայի ֆուտբոլի 2012 թ. առաջնության շրջանակներում և կենսաչափական տվյալներով անձնագրերի ներդրման ոլորտում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան գալիք Ամանորի կապակցությամբ իր շնորհավորանքները հղեց Հայաստանի ոստիկաններին: Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գապարյանը շնորհավորելով դեսպանին Սուրբ Ծննդյան տոների և Նոր տարվա առթիվ` խնդրեց իր բարեմաղթանքները փոխանցել դեսպանատան աշխատակազմին: