ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները դեղագետի են բերման ենթարկել. քրեակատարողական հիմնարկից «մեթադոլ» տեսակի 210 դեղահաբ էր դուրս հանել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանները դեղագետի են բերման ենթարկել. քրեակատարողական հիմնարկից «մեթադոլ» տեսակի 210 դեղահաբ էր դուրս հանել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օգոստոսի 23-ին ոստիկանաության Կենտրոնական բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դեղագետ, Երևանի բնակիչ Վարդան Բադալյանն ապօրինի թմրանյութ է պահում և իրացնում: Նույն օրը, ժամը 17:30-ի սահմաններում, իրավապահները դարանակալեցին Իսակովի պողոտայում ու Բադալյանին ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին:
Կասկածյալին խուզարկությամբ հայտնաբերվել է «մեթադոլ» տեսակի 210 դեղահաբ:
Ըստ նրա բացատրության, նշված դեղահաբերը դուրս է հանել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից:
Հայտնաբերվածն առգրավվել է:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Քննությունը շարունակվում է:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`