ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դեղատնից գողություն կատարողներին հայտնաբերեցին

06.03.2015 12:11 Գողություն

Մարտի 5-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արամ Ա.-ին և 1988 թ. ծնված Արմեն Պ.-ին:
Պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 22.00-ին, օգտվելով Երևանի Մամիկոնյանց փողոցի 38/6 հասցեում գտնվող դեղատան աշխատակցի զբաղված լինելու հանգամանքից՝ կատարել են գողություն:
Խուզարկությամբ Արմեն Պ.-ի մոտ հայտնաբերվել է Ֆիքսվող փականով դանակ՝ 12 սմ ընդհանուր և 4.5 սմ շեղբի երկարությամբ, իսկ Ա. Ասլանյանի մոտ հայտնաբերվել է դեղատնից գողացածը:
Վերջիններս տվել են խոստովանական բացատրություններ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: