Դեղին վանդակաձև հորիզոնական գծանշումներ Երևան քաղաքի Խաչատրյան-Վաղարշյան խաչմերուկում
03.11.2018 17:39
Հայտարարություններ և ծանուցումներ

Տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Ա.Խաչատրյան-Վ.Վաղարշյան փողոցների խաչմերուկում 2018թ. նոյեմբերի 4-ից կիրականացվի դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ