ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

«Դեպքի վայրի զննություն» թեմայով դասընթաց ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում

01.11.2021 11:31 Միջոցառումներ
«Դեպքի վայրի զննություն» թեմայով դասընթաց ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում

Հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցության 2021 թ. ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 25-ից 29-ը ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում անցկացվեց «Դեպքի վայրի զննություն» թեմայով հնգօրյա դասընթաց, որին մասնակցում էին վարչության մի շարք փորձագետներ։
Դասընթացը վարելու նպատակով Երևան էր ժամանել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության Բորդո քաղաքի փորձաքրեագիտական ոստիկանության փորձագետ, դեպքի վայրի միջամտության խմբի ղեկավարի տեղակալ տիկին Սելին Վեր Էլսթը։
Փորձի փոխանակման շրջանակներում փորձագետը ներկայացրել է դեպքի վայրի զննության 4 փուլերը, դեպքի վայրում և լաբորատորիաներում իրականացվող փորձաքննությունները, մասնավորապես՝ ԴՆԹ, մատնահետքերի, փաստաթղթերի ուսումնասիրություն, ձգաբանություն, թվային տեխնոլոգիաներ, ֆիզիկական, քիմիական և կենսաբանական հետազոտություններ, ներկայացվել են մի շարք նորարարություններ, ինչպես և քննարկվել են Ֆրանսիայում կատարված առանձին դեպքերի մանրամասներ։
ՀՀ ոստիկանության ՓՔՎ փորձագետները ներկայացրել են իրենց գործառույթները, լաբորատորիայում կատարվել են մատնահետքերի, արյան հետքերի նմուշառումներ վերցնելու աշխատանքներ, որի շրջանակներում մասնակիցները փոխանակվել են փորձով։ Ձեռք բերված գիտելիքների հիման վրա իրականացվել է դեպքի վայրի զննության գործնական վարժանք։
Ֆրանսիացի փորձագետը դրական է գնահատել հայ փորձագետների աշխատանքը։
Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցներին տրվել են հավաստագրեր։
Այցի շրջանակներում հոկտեմբերի 28-ին հանդիպում տեղի ունեցավ նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, որտեղ ֆրանսիացի փորձագետը հնարավորություն ունեցավ ծանոթանալու քրեագիտական լաբորատորիային և դասավանդման մեթոդներին: