ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին

23.06.2023 15:06 Պաշտոնական

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հունիսի 22-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին։
Ողջունելով հյուրին` նախարար Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու պետությունների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, կարևորել երկկողմ համագործակցությունը իրավապահ բնագավառում, որն իրականացվում է 2012 թվականի հուլիսի 10-ին ստորագրված «Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:
Նախարար Վահե Ղազարյանը հատկապես ընդգծեց թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը: Նաև կարևորեց երկու երկրների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների փոխգործակցությունը՝ հետախուզվողների հայտնաբերման, կիբերհանցավորության, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և այլ ուղղություններով:
Նշելով, որ ավարտվում է դեսպանի դիվանագիտական առաքելությունը Հայաստանում՝ Վահե Ղազարյանը բարձր գնահատեց նրա անձնական ներդրումը հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման գործում և հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Աբաս Բադախշան Զոհուրիինը բարձր գնահատեց Հայաստանի և Իրանի՝ ավանդույթներ ունեցող բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը։
Քննարկվեցին երկու պետությունների ներքին գործերի նախարարությունների աշխատակիցների փորձի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։
Կողմերը պատրաստակամություն հայտնեցին առավել ամրապնդելու երկկողմ արդյունավետ համագործակցությունը։