Դժբախտ պատահար ավազով բեռնված ավտոմեքենան բեռնաթափելիս
08.05.2014 12:07
ՃՏ պատահարներ
Մայիսի 6-ին, ժամը 12.55-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Արարատյան փողոցի թիվ 43 հասցեում ավտոմեքենայի թափքը շրջվել է մարդկանց վրա, կան տուժածներ, որոնց տեղափոխում են հիվանդանոց:
Ոստիկանները պարզել են, որ ավազով բեռնված «ՄԱՆ» ավտոմեքենան նշված հասցեում բեռնաթափելիս` թափքը պոկվել և ընկել է բանվորների վրա, որի հետևանքով 1971 թ. ծնված Վարդան Հովհաննիսյանը տեղում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: