ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դժբախտ պատահար Նաիրիում

Դեկտեմբերի 4-ին, ժամը 07.15-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Շիրակի փողոցի 1-ին շենքի թիվ 2 բնակարանում հրդեհ է բռնկվել:
Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ տանը հայտնաբերել է 1933 թ. ծնված  Լենա  Մատինյանի  դիակը:
Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ հրդեհն առաջացել է վերմակը էլեկտրական սալիկի վրա ընկնելու հետևանքով:
Հրդեհաշիջմանը մասնակցել է մարտական 1 հաշվարկ:
Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: