1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դիլիջանում մի շարք գողություններ հեղինակած եռյակը հայտնաբերվեց

02.04.2015 10:23 Գողություն

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջանի Սայաթ-Նովայի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1998 թ. ծնված Մարտուն Մ.-ին, 1995 թ. ծնված Թաթուլ Ս.-ին և 1998 թ. ծնված Ռուբեն Գ.-ին:
Մարտուն Մ.-ն և Թաթուլ Ս.-ն խոստովանական բացատրություն են տվել, որ 2014 թ. հունվար ամսին, դուռը բանալիով բացելով, մտել են մի շինություն և գողացել օղի թորելու սարք:
Նյութերի նախապատրաստման ընթացքում բացահայտվել են նաև եռյակի հեղինակած մի շարք հանցադրվագներ: Այսպես.
- Մարտուն Մ.-ն, Թաթուլ Ս.-ն և Ռուբեն Գ.-ն 2014 թ. մայիսից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում երեք անգամ ցանկապատի վրայով մուտք են գործել Դիլիջանի Սայաթ-Նովայի փողոցի տներից մեկն ու գողացել լատունե և երկաթե փականներ, պղնձե լարեր, պղնձե կաթսա,
- Մարտուն Մ.-ն և Թաթուլ Ս.-ն 2014 թ. սեպտեմբերին մետաղյա ձողով դռան կողպեքը կոտրելով՝ մուտք են գործել մի շինարարական կազմակերպության պատկանող շինություն և գողացել 15 մետր պղնձե հաղորդալար,
- Մարտուն Մ.-ն և Թաթուլ Ս.-ն 2014 թ. ամռանից մինչև 2015 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում ցանկապատի վրայով հինգ անգամ մուտք են գործել Դիլիջանի Սայաթ-Նովայի փողոցում գտնվող մի կազմակերտության տարածք և գողացել պղնձե մալուխ, պղնձե խողովակներ, ալյումինե լարեր, ալյումինե տարաներ և լուսամփոփ,
- Մարտուն Մ.-ն և Թաթուլ Ս.-ն 2014 թ. հունվարից մինչև 2015 թ. մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում հինգ անգամ մուտք են գործել Սայաթ Նովա փողոցի թիվ 28 հասցեում գտնվող տան նկուղ և գողացել էլեկտրական շարժիչներ, պղնձե հաղորդալար:
Գողոնը մասամբ առգրավվել է:
Նշանակվել են ապրանքագիտական փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: