1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սպանությունը կատարել էր 25-ամյա երիտասարդը. դիակը հայտնաբերվել է ձորակում

30.08.2024 19:30 Սպանություն

Անձի անհետ կորելու վերաբերյալ հաղորդում ստանալուց հետո նախաձեռնվում է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով: Սա օրենքի պահանջ է: Այդպես եղավ և այս անգամ:

Հուլիսի 27-ին, ժամը 22.45-ին, մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցի բնակիչ 31-ամյա կինը ոստիկանության Նոր Նորքի բաժնում տվեց հաղորդում, որ նախորդ օրը, երեկոյան ժամը 8-ի սահմաններում, ամուսինն ընկերների հետ մեկնել է Կոտայքի մարզ, Ձորաղբյուր և Ողջաբերդ տանող ճանապարհների խաչմերուկում իջել մեքենայից, գնացել անհայտ ուղղությամբ և այլևս չի վերադարձել:
Անհետ կորելու վերաբերյալ նաև զանգվածային լրատվության միջոցներով ու համացանցով տարածվեց տեղեկություն, սակայն 36-ամյա Իշխան Սիմոնյանի փնտրտուքն արդյունք չտվեց: Օգոստոսի 2-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ` քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացված տվյալներն իրավապահներին բերեցին համոզման, որ այս դեպքում սպանության հատկանիշներով քրեական գործ նախաձեռնելը պարզապես օրենքի պահանջ չէր:

«Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումերի արդյունքում ստացանք հավաստի տեղեկություն, որ անհետ կորած Իշխան Սիմոնյանի ընկեր 25-ամյա երիտասարդը կապի մեջ է եղել նրա 31-ամյա կնոջ հետ: Ըստ օպերատիվ տեղեկության` հենց ընկերն էլ կազմակերպել է Իշխան Սիմոնյանի սպանությունը»,-պատմում է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀ բաժանմունքի պետի տեղակալ Գևորգ Հովակիմյանը:

Այս նախնական տեղեկությունը դեռ պետք էր հիմնավորել, կատարվածի պատկերն ամբողջացնել, ինչի նպատակով էլ օգնության եկան Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները: Օրեր տևած համատեղ միջոցառումների, նաև քրեադատավարական որոշակի գործողությունների արդյունքում ուրվագծվեց առանձնապես ծանր հանցագործության նախնական պատկերը:
«Օգոստոսի 26-ին վարույթ իրականացնող մարմնի և հետաքննության մարմնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումները տալիս են իրենց արդյունքը: Նույն օրը, հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվում են չորս անձինք: Իրականացվում են քննչական և վարույթային գործողություններ, որոնց արդյունքում 25-ամյա երիտասարդը հայտնում է, որ սպանությունը կատարել է ինքը»,-ներկայացնում է ՀԿԳ քննիչ Հրաչյա Ավետիսյանը:

Ըստ նախնական տվյալների՝ կատարվել էր հետևյալը: Հուլիսի 26-ի երեկոյան 25-ամյա երիտասարդը` իր «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի մեքենայով, Իշխան Սիմոնյանն ու իրենց հետ բնակվող մեկ այլ բնակիչ 36-ամյա տղամարդը, գարեջուր խմելու պատրվակով մեկնում են Կոտայքի մարզի Ողջաբերդ և Գեղադիր գյուղերի միջև գտնվող սար՝ ամայի մի տարածք: Այստեղ երբ Իշխան Սիմոնանը գտնվել է կիսաքնած վիճակում, 25-ամյա երիտասարդը խոշոր քարով երկու անգամ խփում է Սիմոնյանի գլխին ու դեմքին, ինչից նա տեղում մահանում է: Այնուհետև 36-ամյա տղամարդու հետ դիակը տեղափոխում և աղբավայրի մոտակայքում նետում են ձորակը: Նրանց հետագա գործողությունները միտված էին քննության ընթացքը շեղելուն: Դիակը նետելուց հետո 25-ամյա և 36-ամյա տղամարդիկ «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի մեքենան կանգնեցնում են և «Հոնդա» մակնիշի մեքենայով մեկնում այլ տարածք, այսպես ասած՝ ալիբի ստեղծելու նպատակով: Նաև սպանվածի հեռախոսը հաջորդ օրը տանում-թողնում են աշխատավայրում՝ տպավորություն ստեղծելու համար, իբր Իշխան Սիմոնյանն ինքն է այն թողել աշխատավայրում:
Դատարանի որոշմամբ 25 և 36 տարեկան տղամարդկանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 31-ամյա կնոջ նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: