ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվեց անհայտ կորածի դիակը

Հայտնաբերվեց անհայտ կորածի դիակը

Ապրիլի 4-ին, ժամը 2.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Աչաջուր գյուղի մի բնակչուհի և հայտնել, որ ամուսինը՝ 1971 թ. ծնված Էդիկ Դարբինյանը, ապրիլի 3-ին, ժամը 6.00-ի սահմաններում, գնացել է անտառ սունկ հավաքելու և չի վերադարձել:
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և որոնողական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 13.30-ին, «Սևքարի» անտառտնտեսության «Տխլուտ թալա» կոչվող տարածքում հայտնաբերվել է Է.Դարբինյանի դիակը՝ առանց բռնության հետքերի և արտաքին վնասվածքների:
Ըստ դատաբժշկի նախնական հայտարարության՝ մահը վրա է հասել սրտի կաթվածից:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: