Հայտնաբերվել է տանտիրուհու դիակը
30.12.2017 13:13
Հրդեհ

Դեկտեմբերի 29-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 18/1 տանը հրդեհ է:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.40-ին, հրդեհ է բռնկվել տան խոհանոցում, ինչի հետևանքով այրվել է մոտ 6 քմ տարածք:
Ժամը 12.00-ին հրդեհը մարվել է. հայտնաբերվել է նշված տան սեփականատեր, 1931 թ. ծնված Մարգո Գրիգորյանի դիակը` այրվածքներով:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: