ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դիզելային վառելիքի գողին հայտնաբերեցին

17.06.2013 11:54 Գողություն

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, գողություն կատարելու կասկածանքով, Գեղի գյուղից ոստիկանության Կապանի բաժին բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Սերգեյ Ա.-ն:
Պարզվել է, որ նա մարտ ամսին երկու անգամ ապօրինի մուտք է գործել «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ տարածք և գողացել 30 լիտր դիզելային վառելիք:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: