ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դիզվառելիքի գողին հայտնաբերեցին

28.10.2014 11:26 Գողություն

Օրերս ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը անհայտ անձը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Պարտիզակ գյուղի խաչմերուկում կայանված «Հունդայի» էքսկավատորից գողացել է դիզվառելիք:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Ներքին Սասնաշեն գյուղի տարածքից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Էդիկ Ղ.-ն, որը խոստովանել է կատարածը:
Գողոնը /150 լիտր դիզվառելիք/ առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: