1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դիլիջանի ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունը. գողոնը մասամբ հայտնաբերվեց

31.05.2022 17:39 Գողություն

Մայիսի 26-ի ցերեկը «1-02» զանգած քաղաքացին հայտնում էր, որ Տավուշի մարզի Աղավնավանք գյուղի 6-րդ փողոցի իր տնից գողություն են արել: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Դիլիջանի բաժին, և օպերատիվ խումբը մեկնեց ահազանգի հետքով: Տանտերը մանրամասնեց, որ ապրիլի 17-ից մինչ այդ օրը, երբ ինքը տանը չի եղել, փականը վնասելով՝ մտել են կից պահեստարաններ ու գողացել 300 կգ մեղրամոմ, մոմաթերթ պատրաստելու և զոդման սարքեր ու ալյումինե 45 տարա:
Ոստիկանները ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ: Քրեական հետախույզները շուտով ստացան օպերատիվ տեղեկություն, որ գողությունը կատարել է Ճամբարակ համայնքի Ձորավանք գյուղի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ: Նա բերման ենթարկվեց ու ներկայացվեց Դիլիջանի քննչական բաժին: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա գողոնի մի մասն արդեն իրացրել էր Գոշ գյուղի մի բնակչի:
Հարուցված քրեական գործով 36-ամյա տղամարդը ներգրավվել է որպես մեղադրյալ ու ձերբակալվել:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: