ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողությունը կատարել էր ընկերուհին. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը

03.08.2023 09:58 Գողություն

Հուլիսի 31-ին, 00.36-ին, ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել դիլիջանցի 31-ամյա մի կին և հայտնել, որ հարմարեցված բանալիով մտել են Գետափնյա փողոցի շենքերից մեկի իր բնակարան և գողություն կատարել։ Նաև հայտնել է, որ գիտեն գողությունը կատարողին:
Ոստիկանության Դիլիջանի բաժնից Գետափնյա փողոցի նշված տուն մեկնած օպերատիվ խմբին 31-ամյա կինը հաղորդում է տվել, որ հուլիսի 30-ին Երևանից վերադառնալով՝ նկատել է, որ ընկերուհին մտել է իր բնակարան և գողացել բրենդային հագուստով ճամպրուկները:
Դիլիջանցի 35-ամյա կինը հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Դիլիջանի քննչական բաժին։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: