ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարեկներին դիմադրություն ցույց տված տղամարդը ձերբակալվել է

Փետրվարի լույս 24-ի գիշերը Կենտրոն վարչական շրջանում ծառայություն իրականացրած պարեկները ստուգման նպատակով մոտեցել են մի տղամարդու։ Նա նկատելով ոստիկաններին՝ փախել է։ Պարեկները հետապնդել են։ Այդ ընթացքում նա դանակով փորձել էր խփել ոստիկաններին, նաև հնչեցրել էր սպառնալիքներ։
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները կիրառել են հատուկ միջոցներ, վնասազերծել են նրան ու բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։
Բաժնում պարզվել է բերման ենթարկվածի ինքնությունը՝ մշտական բնակության վայր չունեցող 52-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ծալովի դանակներ, պոլիէթիլենային փաթեթ՝ սպիտակ բյուրեղանման զանգվածով, իսկ պայուսակի միջից հայտնաբերվել են ներարկիչներ, որոնցից մեկը կիսով չափ լցված էր թափանցիկ հեղուկով։ Ըստ բերման ենթարկվածի՝ մեթադոն թմրամիջոց է:
Տղամարդը ներկայացվել է քննչական մարմնին ու ձերբակալվել:
Կատարվում է նախաքննություն: