ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Տեղի ունեցավ «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության արտահերթ ընդհանուր ժողովը

Փետրվարի 28-ին տեղի ունեցավ ՆԳՆ ոստիկանության «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության արտահերթ ընդհանուր ժողովը։ Ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, ոստիկանության կոլեգիայի անդամներ, «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության ղեկավարությունը, դինամոյական անվանի մարզիկներ։ Օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ զեկույցից և քննարկումից հետո «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության խորհրդի անդամները կազմակերպության ղեկավար ընտրեցին ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին։ Այնուհետև կազմակերպության ղեկավարի առաջին տեղակալ ընտրվեց ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության գնդապես Արմեն Մկրտչյանը։ Արտահերթ ընդհանուր ժողովի ընթացքում ընտրվեցին նաև կազմակերպության խորհրդի 22 անդամները։ Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ հայտնելով համատեղ աշխատելու պատրաստակամություն։ Ոստիկանության պետը անվանի մարզիկներին ու վաստակաշատ մարզիչներին շնորհակալություն հայտնեց ոչ միայն «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության, այլև Հայաստանի անունը միջազգային հարթակներում բարձր պահելու համար։
Ելույթ ունեցավ նաև ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը։ Նա նախ շնորհավորեց Արամ Հովհաննիսյանին՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք։ Այնուհետև անդրադարձավ մարզական բնագավառում կազմակերպության դերի կարևորությանը՝ ընդգծելով մի շարք ուղղություններ։
Ժողովի ավարտին Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը Արամ Հովհաննիսյանին և Արմեն Մկրտչյանին պարգևատրեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հիմնադիր-ռեկտոր Հայկ Փարսադանյանի անվան ոսկե մեդալով։ Այնուհետև «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության ու Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որը ստորագրեցին Արամ Հովհաննիսյանն ու Դավիթ Խիթարյանը։